Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին նրա հնարավոր մասնակցությանը:
«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը 2016 թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովից այսօր ստացել է պատասխան գրություն, որտեղ հանձնաժողովը ոչ պարզորոշ պատասխաններ է ներկայացրել գրասենյակի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ: Այն զեկուցվել է նախագահ Սարգսյանին:
Նման ձևակերպումներով անորոշ պատասխանների վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի»,- ասված է Սարգսյանի գրասենյակի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Երրորդ նախագահի գրասենյակը երեկ հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Սերժ Սարգսյանը համաձայն է՝ ապրիլի 16-ին մասնակցել ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին: Մինչ այդ, սակայն, Սարգսյանի գրասենյակը կայանալիք նիստի վերաբերյալ որոշ հարցադրումներ էր ներկայացրել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: