Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ օտարերկրյա առաքումների հետ կապված որոշ դժվարություններին։ Նշեց, որ դրանք կապված են ավիաընկերությունների չվերթների չեղարկումների և սահմանափակումների հետ։
«Որոշակի ազդակներ ենք ստանում քաղաքացիներից, որ այս կամ այն ուղեբեռն ուշանում է, չի հասցվում արտասահման կամ հակառակը։ Այս առումով հայցում ենք ձեր ներողամտությունը՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ չվերթներ չեղարկվել են, և սահմանափակումներ են գործում, որոնք լոգիստիկ շղթաները նույնպես որոշակի առումով կոտրում են»,- ասաց Արշակյանը։