Վաղը տեղի է ունենալու ՕՊԵԿ+-ի հանդիպումը, որի ժամանակ նախատեսվում է քննարկել նավթի արդյունահանման հնարավոր կրճատումը շուկայի իրավիճակը կայունացնելու համար: Ներդրողները ակնկալում են, որ հանդիպումը հաջող ավարտ կունենա:
Ըստ վերջին տվյալների՝ նավթի համաշխարհային գներն աճել ՕՊԵԿ+-ի անդամ երկրների հանդիպումից առաջ: Brent ապրանքանիշի նավթի գինը թանկացել է 2,51%-ով և կազմել 32,67 դոլար մեկ բարելի դիմաց:
Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում շատ պետություններ կարանտին հայտարարեցին և փակեցին իրենց սահմանները, սահմանափակեցին քաղաքացիների տեղաշարժը: Այս առումով նավթի պահանջարկը ընկավ, և մարտ ամսին ՕՊԵԿ+-ի անդամ երկրները չկարողացան երկարաձգել իրենց արտահանման պայմանագրերը: Ռուսաստանը պնդեց, որ պահպանվեն առկա պայմանները, մինչդեռ Սաուդյան Արաբիան որոշեց կրճատել արտահանումը օրական մեկուկես միլիոն բարելով: Արդյունքում, ապրիլի 1-ից վերացվեցին նավթի արդյունահանման սահմանափակումները դաշինքի անդամ երկրներում:
Տարվա սկզբից ի վեր հումքի գները կրկնակի նվազել են՝ սահմանելով 18 տարվա վաղեմության ռեկորդը: Վերջին օրերին գները վերականգնվում են. ապրիլի 7-ի առավոտյան Brent ապրանքանիշի նավթը թանկացել է մինչև 34,04 դոլարի մեկ բարելի դիմաց: