Անդրեա Բոչելլին կիրակի համերգ կտա Միլանի դատարկ տաճարում: Սուրբ Զատիկի օրը բացառիկ համերգը կհեռարձակվի ուղիղ: Համաշխարհային աստղը նախաձեռնությունը խորագրել է այսպես՝ մարմնավորելով սերը, հույսն ու ապաքինումը:
«Միավորելով աշխարհի բոլոր ծայրերում ծափահարող ձեռքերը՝ կենդանի երաժշտության շնորհիվ մենք կգրկենք վիրավոր Երկրագնդի արագ բաբախող սիրտը: Ես հավատում եմ միասնական աղոթքի ուժին, հավատում եմ Սուրբ Հարությանը, որը վերածնվելու բացառիկ խորհրդանիշ է, որի կարիքն այժմ ունեն անխտիր բոլորը` անկախ այն հանգամանքից` հավատացյալ են թե ոչ»,- ասել է հանրահայտ երգիչը: