Կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված սթրեսային իրավիճակում մարդկանց օգնելու նպատակով ստեղծվել է հայ հոգեբանների ընդհանուր հարթակ՝ Հայ հոգեբաններն ընդդեմ COVID19-ի։
Հարթակում անվճար խորհրդատվություն է տրվելու սթրեսային վիճակում գտնվող տարբեր խմբերի՝ առողջապահության ոլորտի մասնագետներին, հիվանդացած կամ կասկածվող հիվանդներին:
Ոլորտի առաջատար մասնագետներից կազմված թիմը օրեցօր համալրվում է:
Խորհրդաատվություն տրամադրելու համար ստեղծվել է հատուկ կայք։