Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից (հաստատված դեպքերի թիվը՝ 881): Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758:
«Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի: Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք, և պիկը եղել է մարտի 31-ին:
Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտը, որը տառապում էր նաև քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում է 8 պացիենտ»,- գրել է վարչապետը: