Լոնդոնի այգիներից մեկում նկատել են «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին և մի քանի ֆուտբոլիստի՝ մարզում անցկացնելիս, հայտնում է Sky Sports-ը։
Ֆուտբոլիստներից մեկը եղել է Տանգայ Նդոմբելեն։ Այգում նկատել են նաև կիսապաշտպան Ռայան Սեսենյոնին ու պաշտպան Դավինսոն Սանչեսին։ Նրանք մարզվել են Մոուրինյոյի խմբից առանձին։
Անգլիայում հայտարարված կարանիտինով մարդկանց թույլատրվում է տնից օրը մեկ անգամ դուրս գալ զբոսանքի կամ էլ վարժություններ անել բաց երկնքի տակ՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Ուղեցույցում նաև ասվում է, որ երկուսից ավելի մարդիկ միասին դիտվում են որպես հավաքույթ։ Նույն պատճառով Լոնդոնում արդեն փակվել է մի քանի այգի։
«Տոտենհեմի» ֆուտբոլիստները, ըստ աղբյուրի, անտեսել են այս հորդորը։