Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Ստամբուլ քաղաքում նախատեսում է 45 օրում կառուցել 1000-ական մահճակալ ունեցող 2 նոր ինֆեկցիոն հիվանդանոց, հայտնում է Ermenihaber-ը:
Այդ երկրից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 76 մարդ՝ մահվան դեպքերը հասցնելով 725 -ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում կատարվել է մոտ 20․023 թեստավորում, որոնց արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3․892 նոր դեպք։ Վարակակիրների ընդհանուր թիվը 34.109 է,
1.474 հիվանդ վերակենդանացման բաժանմունքում են, ապաքինվել է 1.582-ը: Առողջապահության նախարարն ընդգծել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, Թուրքիայում էլ վարակակիրների մեծ մասը տղամարդիկ են: