Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Ֆեյսբուքի էջում գրառում է կատարվել, որում ուսուցիչներին, տնօրեններին ու օպերատորներին շնորհակալություն է հայտնվում սերտ համագործակցության համար։ Ընդամենը մեկ շաբաթում էլեկտրոնային մատյանում գրանցվել են և աշխատանքներ են իրականացնում մոտ 32 հազար ուսուցիչ, և 358929 աշակերտի համար կա առնվազն մեկ առարկայից գնահատում։ Դա ամբողջ աշակերտական համակազմի 90%-ից ավելին է։
«Հարգելի ուսուցիչներ, էլեկտրոնային մատյանը աշխատում է միայն աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-18:00-ը, որպեսզի դուք հնարավորություն ունենաք նաև հանգստի ժամանակ ունենալ:
Նշենք, որ հետին թվով իրականացված գրառումները որևէ կերպ չեն ֆիքսվում և որևէ բացասական հետևանք չեն ունենալու։
Նշենք մեկ հանգամանք ևս, որը ի հայտ է եկել մեկ շաբաթվա աշխատանքի արդյունքում։ Խնդրում ենք Ձեր զննարկիչը չթարգմանել որևէ այլ լեզվով՝ բացի հայերենից։ Խոսքը ոչ թե զննարկիչի մենյուի մասին է, այլ հենց կայքի բովանդակության։ Խնդրում ենք ուշադիր լինել, որպեսզի մատյանի բովանդակությունը լինի միայն հայերեն, այսինքն՝ առարկաների անվանումները, երեխաների անունները, ամիսը լինեն միայն հայերենով»,- ասված է հայտարարության մեջ։