Ապրիլի 8-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ. տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
«Արտգործնախարարներն անդրադարձել են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ ընգծելով փոխգործակցության, փոխօգնության և տեղեկատվության փոխանակման կարևորությունը:
ԱԳ նախարարներ Մնացականյանը և Լավրովն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, համագործակցությանը միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում:
Կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող վերջին զարգացումները»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: