«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին ընտանիքի և ընկերների հետ օգնել է Ֆլորենցիայի համայնքներից մեկին բժշկական դիմակներով՝ հայտնում է Ansa-ն:
Մարզչի նախաձեռնությամբ մոտ 4 հազար դիմակ է առաքվել Ֆիլինյե-Վալդարնո կոմունա, որտեղի «Ֆիլինյե» ակումբում էլ պատանեկության տարիներին խաղացել է Մաուրիսիո Սարին։ Դիմակները բաժանվել են քաղաքապետարանի, դեղատների, փոստային բաժանմունքների աշխատողներին, կամավորների:
«Սա ևս մեկ համերաշխության, ջերմության ժեստ է, որը դրսևորվեց հատկապես այս ծանր օրերին: Այս ժեստը ցույց է տալիս, որ համախմբվելով և կանոններին հետևելով՝ մենք կարող ենք հաղթահարել առկա արտակարգ իրավիճակները: Ուստի ես շնորհակալություն եմ հայտնում Սարիի ընտանիքին և նրանց ընկերներին այս մեծ ժեստի համար»,- ասել է քաղաքապետ Ջուլիա Մուգնային: