Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասուլիսի ընթացում նշեց, որ «Հայփոստի» բազամահազար աշխատակիցներ այս օրերին իրենց ծառայությունն են մատուցում քաղաքացիներին՝ հատկապես խոցելի խմբերին։ Հայտարարվել էր, որ փոստատարները կառաքեն այն խոցելի խմբերում գտնվող կենսաթոշակառուների թոշակները, որոնք չունեն էլեկտրոնային տարբերակ:
«Այդ գործընթացը, կարելի է ասել, ավարտին է մոտենում։ Արդեն իսկ 215.000 թոշակառուի թոշակներն առաքվել են նրանց բնակարաններ։ Խոցելի խմբերի նպաստները նույնպես առաքվել են շուրջ 86,000 ընտանիքի։ Մինչև երկու տարեկան երեխաների խնամքի համար նախատեսված միջոցները նույնպես, որոնք առցանց չեն իրականացվում, առաքվում են տուն»,- ասաց նախարարը։
Այսպիսով, թոշակներն արդեն 96 տոկոսով հասցված են հասցեատերերին, իսկ նպաստների հասցեագրման ցուցանիշն այս պահին 77 տոկոս է: