Ֆրանսիայում COVID-19-ի համավարակը դեռևս գագաթնակետին չի հասել: Եվրոպական երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դրության մասին տեղեկացրել է Ֆրանսիայի առողջապահության նախարարը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ երկրում համաճարակային իրավիճակը դեռևս կարող է ավելի խորանալ: Հետևաբար՝ Ֆրանսիայում կարանտինային ռեժիմն ու խիստ սահմանափակումները կմնան այնքան, որքան անհրաժեշտ են: