Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 195-ի: Այս մասին տեղեկացնում է երկրում հիվանդության մշտադիտարկում իրականացնող հատուկ կայքը՝ գրում է РИА Новости-ն:
Վրաստանում համավարակով պայմանավորված՝ երկրի իշխանությունները մինչև ապրիլի 21-ն արտակարգ դրություն են սահմանել, համընդհանուր կարանտին ու պարետային ժամ հայտարարել: Արգելքը վերաբերում է հանրային տրանսպորտի տեղաշարժին, այդ թվում՝ մետրոյին: Թեթև մարդատար ավտոմեքենաներում թույլատրվում է տեղափոխել մինչև երեք մարդ: