OPEC-ի երկրների ու Ռուսաստանի միջև նավթի արդյունահանման սահմանափակումների թեմայով բանակցություններում առաջացած բարդությունները պայմանավորված են Սաուդյան Արաբիայի կողմից Մոսկվային ներկայացված վերջնագրով: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Էր Ռիադը փաստացի պահանջում է, որ Ռուսաստանը ամենաշատը կրճատի նավթի արդյունահանումը: Այսինքն՝ շուկայից հանի օրական այն 1.5 միլիոն բարել նավթը, որն OPEC+-ի գործարքի ձախողման ու տարաձայնությունների պատճառ էր դարձել: