Այսօր առաջին անգամ Չինաստանում կորոնավիրուսից մահացության ոչ մի դեպք չի արձանագրվել՝ գրում է BBC-ն: Երկրի առողջապահության ազգային հանձնաժողովից տեղեկացնում են, որ այսօր արձանագրվել է վարակի 32 նոր դեպք, մինչդեռ նախօրեին գրանցվել էր 39:
Չինաստանի կառավարությունից հայտնել են, որ երկրում ընդհանուր վարակվածների թիվը 81.740 է, իսկ մահացության դեպքերը՝ 3331:
Այս օրերին հաստատված բոլոր դեպքերը ներթափանցել են արտասահմանյան երկրներից: Մտավախություն ունենալով, որ դրսից ներմուծվող կորոնավիրուսի պատճառով երկրում վարակի երկրորդ ալիքը կսկսվի, Չինաստանի իշխանությունները փակել են սահմանները: