Չինաստանի կառավարությունը բացել է Ուհան քաղաքը: Նախորդ տարվա դեկտեմբերին հենց այս քաղաքից սկսվեց կորոնավիրուսի տարածումը:
Ուհանն արտաքին աշխարհից կտրված էր մոտավորապես 2,5 ամիս:
Քաղաքում կարանտինային դրությունն ավարտված է և առողջ քաղաքացիները կարող են ազատ տեղաշարժվել:
Վաղվանից կգործի քաղաքի երկաթուղային կապը, մասնակի կվերգկանգնվի նաև օդային հաղորդակցությունը: