Ռուս երգչուհի Նադեժդա Բաբկինան արհեստական կոմայի մեջ է՝ գրում է Lenta.ru կայքը: Պարբերականի հավաստմամբ՝ երգչուհու՝ կորոնավիրուսի թեստավորման արդյունքները բացասական են եղել: Սակայն Նադեժդա Բաբկինայի մոտ երկկողմանի թոքաբորք է ախտորոշվել: Բացի այդ, նրա հիվանդության կլինիկական պատկերը, այսպես ասած, միանգամայն կորոնավիրուսային է:
Հայտնի է դարձել, որ երգչուհին արհեստական կոմայի մեջ է մտցվել թոքերի արհեստական օդափոխման սարքի առավել արդյունավետ աշխատանքի համար, որը կիրառվում է առավել բարդացած թոքաբորբի ժամանակ:
Ընդհանուր առմամբ, Նադեժդա Բաբկինայի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, սակայն՝ դրական դինամիկայով: