Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեղեկացրեց, որ ապրիլի 6-ին տեսչական մարմնի Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային կենտրոնների մասնագետներն այցելել են «Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետներ, ֆուդ կորտեր և պարզել, որ այդ վայրերում հանրային սննդի մատուցման գործընթացը դադարեցված չէ։ Մասնագետների ցուցումների համաձայն՝ հանրային սննդի կազմակերպումը տեղում կասեցվել է, և այսօրվանից այդ ընկերություններն իրականացնում են միայն առաքում։
Գեորգի Ավետիսյանը նաև տեղեկացրեց, որ տեսչական մարմնի թեժ գծին մարտ ամսվա ընթացքում ստացվել է 62 ահազանգ, ապրիլի 7 օրերի ընթացքում՝ 18։ Դրանք վերաբերել են սանիտարահիգիենիկ նորմերին, անորակ մթերքի վաճառքի խնդրին։