Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերի միկրոբլոգում գրառում է կատարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մասին.
«Իմ աջակցությունն եմ հայտնում Բորիս Ջոնսոնին և նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ բրիտանացի ժողովրդին: Վարչապետ Ջոնսոնին մաղթում եմ արագ ապաքինում»,- գրել է Մակրոնը:
Ջոնսոնն այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: