Մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողով է ներկայացրել իր 2019 թվականի գործունեության հաղորդումը և Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի 2019 թվականի տարեկան զեկույցը։
Փաստաթղթերում ներկայացված են ոչ միայն խնդիրները, այլ նաև Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներն ու դրական զարգացումները։
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ փաստաթղթերում տեղ են գտել հարցեր, որոնք վերաբերում են փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակին, առանձին անդրադարձ է կատարվել զինծառայողների, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, քրեական արդարադատության համակարգում մարդու իրավունքների պաշտպանությանը, հանրային նշանակության գործերին, սոցիալ-տնտեսական իրավունքներին, գործարարության պաշտպանությանը և այլն։
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝