Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ այսօր երկրում արտակարգ դրություն կհայտարարվի՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, գրում է Al Jazeera-ն: Ծագող արևի երկրի կառավարությունը պատրաստ է տնտեսության խթանման համար աջակցության ռեկորդային փաթեթ ընդունել: Օգնության փաթեթը կարժենա 990 միլիարդ դոլար, ինչը Ճապոնիային հնարավորություն կտա դիմագրավել կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսությանը հասցված վնասները: Ակնկալվում է, որ ֆինանսական միջոցները կներառի նաև երկրի բնակչության խոցելի խավին ու փոքր բիզնեսին առձեռն ֆինանսական օգնությունը: