Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքի ազգային մարզական կենտրոնում օլիմպիական կրակի բաց ցուցադրությունը ժամանակից շուտ կդադարեցվի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով: Այս մասին այսօր հաղորդել է Օլիմպիական խաղերի կոմիտեն՝ գրում է ТАСС-ը:
Հայտնի է դարձել, որ մինչև ապրիլի 30-ը նախանշված ցուցադրությունը կդադարեցվի ապրիլի 8-ին:
Ֆուկուսիման ընտրվել էր որպես 2011-ի աղետից հետո երկրի վերականգնման խորհրդանիշ: