Իսպանացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Թվիթերի միկրոբլոգում հայտնել է, որ կորոնավիրուսի հետևանքով Բարսելոնայում մահացել է մայրը՝ 82-ամյա Դոլորս Սալա Կարիիչը: Մանչեսթեր Սիթի ակումբի անդամները ցավակցություն են հայտնել Պեպին և նրա ընտանիքի անդամներին
Ավելի վաղ Գվարդիոլան Angel Soler Daniel հիմնադրամին և Բարսելոնայի բժշկական քոլեջին 1 միլիոն եվրո էր նվիրաբերել վիրուսի դեմ պայքարի համար: Գվարդիոլայի նվիրատվությունը կուղղվի բժիշկների համար պաշտպանիչ պարագաներ և սարքավորումներ ձեռք բերելուն: