Իրանում կորոնավիրուսի համավարակի ֆոնին ալկոհոլային թունավորումից մահացել է ավելի քան 600 մարդ՝ գրում է Газета.ру կայքը:
Իսլամական օրենքներով Իրանում արգելվում է ալկոհոլի օգտագործումը, սակայն երկրում արտադրվում է մեթիլային սպիրտ: Ենթադրվում է, իրանցիները թունավորվել են հենց այդ սպիրտով, որով փորձել են իբրև թե «պրոֆիլակտիկ բուժել» կորոնավիրուսը:
Ընդհանուր առմամբ, թունավորվել է երեք հազար մարդ: