«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը` մաղթելով առողջություն և բազում հաջողություններ:
Վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր Հռիփսիմե Հունանյանի և բուժքույր Էլմիրա Առաքելյանի երգի վերածված կարոտը նվիրվում է բոլոր մայրերին, բոլոր բուժաշխատողներին, որոնք հիմա տնից հեռու պայքարում են հանուն մարդկանց ապրելու իրավունքի: Նվիրվում է նաև բոլոր ինքնամեկուսացածներին և մեկուսացածներին, որոնք օրերն են հաշվում հարազատ օջախ վերադառնալու համար:
Մնացեք տանը, դիմացեք...՝ կոչ է անում բուժանձնակազմը: