Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Ջոնսոնը հոսպիտալացվել էր երեկ: Վարչապետի մամուլի պատասխանատուները հայտնել էին, որ Ջոնսոնը վերահսկողության տակ է և ունի բարձր ջերմություն: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո Բորիս Ջոնսոնը թվիթերի միկրոբլոգում գրել էր. «Տրամադրությունս շատ բարձր է, ես անմիջական կապի մեջ եմ աշխատանքային թիմի հետ, և մենք միասին շարունակում ենք կորոնավիրուսի դեմ պայքարը»:
Վարչապետ Ջոնսոնի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, իսկ ավելի վաղ Բրիտանիայի կառավարությունը հայտնել էր, որ եթե նա չկարողանա կատարել իր պարտականությունները, նրան կփոխարինի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը: