Արցախում այսօրվա ընթացքում թեստավորվել է արտերկրից վերադարձած և ինքնամեկուսացման մեջ գտնվող ևս մեկ քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է՝ հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար շտաբից կրկին հորդորում են հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: