Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 1 միլիոն 350 հազարը: Մահացության դեպքերն ավելի քան 74 հազար են: Ավելանում է նաև ապաքինվածների թիվը: Կորոնավիրուսի վարակից բուժվել են ավելի քան 286 հազարը:
Վարակակիրների թվով կրկին առաջատար է Միացյալ Նահանգները՝ մոտ 368 հազար: Այս երկրում մահացության ցուցանիշն ավելի քան 10 հազար է:
Վարակվածների թվով երկրորդ տեղում Իսպանիան է՝ ավելի քան 136 հազար, մահացության դեպքերը գերազանցում են 13 հազարը:
Երրորդ տեղում Իտալիան է, այստեղ վարակվել է մոտ 133 հազար մարդ: Մահացել է ավելի քան 16.500-ը:
Հաջորդում է Գերմանիան՝ մոտ 104 հազար վարակակիրներով, սակայն մահացության ցուցանիշը ցածր է՝ 1800:
Ֆրանսիայում արձանագրվել է ավելի քան 98 հազար վարակակիր: Այս երկրում մահացության ցուցանիշը ավելի քան 8900 է: