Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 717-ի: Մահացության դեպքերը 8-ն են: Այս մասին հայտնում են Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости-ն:
«Ադրբեջանում ևս 76 մարդ վարակվել է կորոնավիրուսով: Ընդհանուր առմամբ, երկրում կա 717 վարակակիր, 44 մարդ ապաքինվել է, 8-ը՝ մահացել: Եվս 665 մարդ հիվանդանոցներում բուժվում է հատուկ ռեժիմով: Նրանցից 23-ի վիճակը ծանր է, 31-ինը՝ միջին ծանրության»: