Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի վարակի բուժման ռուսական պատվաստանյութն ընդգրկել է հեռանկարային պատվաստանյութերի ցուցակի մեջ: Թեմային անդրադարձել է Vesti.ru կայքը:
Ռուսական պատվաստանյութը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի գիտահետազոտական ինստիտուտում:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանում ներկայումս մշակվել է պատվաստանյութի երեք նախատիպ, որոնք այժմ փորձարկվում են մկների վրա: