ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն, անդրադառնալով «Դարոյնք» ընկերությունում կորոնավիրուս ունեցող աշխատակցի մասին լուրին, ասաց, որ լուրը ստանալուց անմիջապես տեսուչները գնացել են և տեղում պարզել, որ վարակվածը ոչ թե արտադրության աշխատակից է, այլ մենեջեր։
Ավետիսյանը նշեց, թե քանի որ արտադրամասի աշխատակից չէ, արտադրամասի աշխատակիցների վարակվելու հավանականությունը զրոյական ռիսկ ունի։
ՍԱՏՄ ղեկավարը նաև նշեց, որ սահմանված նորմերը չպահպանելու համար տնտեսավարողների գործունեության հարցում այս ընթացքում տուգանքներ չեն կիրառում, բացատրական աշխատանքներ են տանում։ Միակ տուգանքը, որ կիրառում են, գործունեության կասեցումն է։ Ասաց՝ եղել է մեկ դեպք, որ կասեցրել են գործունեությունը, մինչև իրենց ցուցումները կիրականացնեն և խախտումները կվերացվեն։