Աշխարհահռչակ ընկերություններից շատերն արդեն գիտեն, որ IT լուծումներ գտնելու համար կարելի է գալ Հայաստան՝ ասում է Digital Pomegranate ընկերության տնօրեն Գայանե Առաքելյանը։
Գյումրիում գտնվող ընկերությունը համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ համագործակցող Sony Music-ի համար ստեղծում է նորարարական լուծումներով հագեցած վճարային, վերլուծական ու տեղեկատվական հարթակներ։