ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաքած համակարգչային տեխնիկայից 38-ը տրամադրվել են Արարատի մարզպետարանին՝ հայտնում է մարզպետարանի Ֆեյսբուքի էջը։
Նվիրաբերված սարքերը փոխանցվել են 16 դպրոցի երեք և ավելի երեխաներ ունեցող սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: