Կառավարությունն աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց, ովքեր 2020 թ. մարտի 30-ի դրությամբ չունեն աշխատանք, իսկ ամուսինն ազատվել է աշխատանքից մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի՝ հայտնում են Կառավարությունից։
Միջոցառման շահառուները կստանան միանվագ նպաստ՝ 100․000 դրամի տեսքով: