Այսօրվա դրությամբ կազմվել է վարչական իրավախախտման 6667 արձանագրություն, որոնցից 1735-ով արդեն իսկ կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումներ՝ տեղեկացրեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:
«ՃՈ կարգախմբերի կողմից 2858 անձնական տրանսպորտային միջոցներից իջեցվել են երրորդ և ավելի ուղևոր հանդիասացող անձինք, իսկ ուղևորափոխադրող 69 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ՝ ուղևորափոխադրման կանոնները խախտելու համար»,- նշեց փոխոստիկանապետը:
Մհրյանը նշեց նաև, որ Հայաստանում նշանակված է 69 հատուկ անցակետ՝ բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակելու համար: Փոխոստիկանապետի խոսքով մինչ օրս արգելվել է 3007 տրանսպորտային միջոցի մուտքը մի վարչական տարածքից այլ վարչական տարածք: