«Երեկ ամբողջ օրն ունեցեել ենք ընդամնեը 11 նոր հաստատված դեպք, ինչը դրական հանգամանք է, սակայն մեզ պետք է խորհելու տեղիք տա, որ ազգովի շարունակենք հասնել ավելի ցածր ցուցանիշների»,- ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ։
Արսեն Թորոսյանը նշեց, որ կորը հարթեցնելու, տեմպը կոտրելու բոլորի ջանքերը պետք է եռապատկել, որպեսզի հարաբերականորեն այդ դրական արդյունքը պահպանվի շատ երկար ժամանակ: Նախարարը հորդորեց հետևել պարետի ցուցումներին և օգտվել միայն կենսական անհրաժեշտության ծառայություններից։
«Վերջին երեք օրերին 4,6 տոկոս աճ է եղել, 6,8 և վերջին օրը՝ 1,3 տոկոս։ Մենք արդեն ունենք 8 օրը մեկ կրկնապատկման տեմպ, և մեր խնդիրն է այդ տեմպը գցել»,- ասաց Թորոսյանը:
Նախարարի խոսքով՝ այս պահին կա միայն կորոնավիրուսային հիվանդության համար առանձնացված 1400 մահճակալային ֆոնդ, որի կեսն է հիմա զբաղված: Պացիենտները, որոնք չունեն որևէ գանգատ, կամ գանգատները քիչ են, հիվանդանոցների փոխարեն գտնվում են հյուրանոցներում՝ բժշկական վերահսկողության տակ։