Մերձմոսկովյան Պովարովո ամառանոցային բնակավյարում ուղտ է հայտնվել: Տեղացիները կատակել են՝ ասելով, որ մինչ մարդիկ ինքնամեկուսացած են իրենց տներում, ճանապարհներին ուղտն է տիրություն անում: Շատերն էլ ենթադրել են, որ խեղճ կենդանին ճանապարհ է ընկել սնունդ փնտրելու:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ Մոսկվայում հաստատված ինքնամեկուսացման ռեժիմի պայմաններում որոշ քաղաքացիներ զբոսնել են տանիքների վրա:
Ինքնամեկուսացման ռեժիմը գործում է մարտի 30-ից և վերաբերում է մայրաքաղաքի բոլոր բնակիչներին՝ անկախ տարիքից: Ռեժիմը, սակայն, չի սահմանափակում Մոսկվա և նրա արվարձաններ քաղաքացիների մուտքն ու ելքը: