Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն ուղղված 6-րդ միջոցառման շահառուներն այն ֆիզիկական անձինք են, ովքեր 2020թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում մասնավոր հատվածում գրանցված աշխատող են եղել և աշխատանքից ազատվել են 2020 թ. մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, հայտնում են Կառավարությունից։
Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի՝ 68․000 դրամի չափով:
Աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք, որոնց վերջին 2 ամիսների միջին ամսական աշխատավարձը գերազանցել է 500 հազար դրամը, ունեն այլ աշխատանք, հանդիսանում են անհատ ձեռնարկատեր կամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման (shorturl.at/eCV47) շահառու են: