Այսօր Մոսկվայի ժամանակով 15:40-ին տեղի կունենա Մոսկվա-երևան չարտերային չվերթ։ Հայաստան կվերադառնա ՀՀ 220 քաղաքացի։ Քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութեր է հրապարակել «Դոմոդեդովո» օդանավակայանից, որտեղից կիրականացվի չարտերային չվերթը։
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Լուրերին» փոխանցել է, որ Հայաստան վերադառնալու ցանկություն է հայտնել մոտ 3000 քաղաքացի։ Հիմա դեսպանատունը քայլեր է ձեռնարկում Հայաստանի քաղաքացիների տեղափոխումը կազմակերպելու համար։