«Հակաճգնաժամային ծրագրերն ու փաթեթները, որը Կառավարությունն արդեն ընդունել է, տարիքային սահմանափակում չեն ենթադրում, բայց իսկապես այդ տարիքային խմբի հետ կապված խնդիրներ կան, և դրանց լուծումը հիմա քննարկվում է ընտանեկան նպաստի բարեփոխումների համատեքստում»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանելով 59-ամյա քաղաքացու հարցին, թե ի՞նչ անեն այն մարդիկ, ովքեր երիտասարդ են թոշակ ստանալու համար, իսկ աշխատանքի ընդունվելու համար մեծ:
«Իմ պատկերացմամբ՝ 55-62 և ավել տարիքի մարդիկ նույնիսկ 21-րդ դարում լիարժեք աշխատունակ մարդիկ են, և մենք պետք է ունենանք ծրագրեր, այնպիսի ծրագրեր, որոնց նպատակը մարդկանց աշխատաշուկայում ավելի մրցունակ դարձնելն է։ Մեր նպատակը պետք է լինի ոչ թե այս տարիքային խմբի մարդկանց թոշակով կամ նպաստով ապահովելը, այլ առաջին հերթին նրանց հետ աշխատելը, նրանց հմտությունները զարգացնելն այնպես, որ աշխատաշուկայում նրանք աշխատանք գտնելու համար ավելի մրցունակ լինեն»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ լուրջ անելիք կա այս խնդրի լուծումը գտնելու շուրջ։