Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դարձյալ հիվանդանոցում է կորոնավիրուսի ծրագրային թեստավորում անցնելու համար:
Ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ Ջոնսոնը Սուրբ Թոմասի հիվանդանոցում է, որը գտնվում է Թեմզա գետի հարավային ափին և վարչապետի նստավայրից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա է:
55-ամյա Ջոնսոնին կորոնավիրուս է ախտորոշվել մարտի վերջին: Ուրբաթ նա ասել է, որ դեռ ջերմություն ունի և կշարունակի մեկուսացած մնալ:
Եթե Ջոնսոնը չկարողանա կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները, նրան կփոխարինի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը: Հենց նա էլ երկուշաբթի առավոտյան կանցկացնի կորոնավիրուսի հետ կապված հանձնաժողովի՝ COBRA-ի նիստը: