Ուշադրություն. հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կա ցրտահարության վտանգ. այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։
«Ապրիլի 7-9-ին Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին՝ -2․․․-3 աստիճան ցուրտ։ Նշված օրերին ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում։
Ապրիլի 6-7-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ին՝ լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով։
ՀԳ․ Խնդրում եմ տարածեք, որպեսզի մարդիկ կատարեն համապատասխան միջոցառումներ»,- գրել է Գ․Սուրենյանը։