Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հեռավար ուսուցման ներդրմանը, նշեց, որ մեր ուսուցիչները ֆանտաստիկ գործ են անում։
Վարչապետը հիշեցրեց, որ իր կառավարման մեկնարկից քննարկում են հեռավար ուսուցման ներդրման մասին ծրագրեր, սակայն այն հնարավոր եղավ փորձարկել միայն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանի կրթական համակարգը մոտ 80%-ով պատրաստ է հեռավար ուսուցում իրականացնելուն։
«Հեռավար կրթություն իրականացնելու գործում մեր ուսուցիչները շատ կարևոր աշխատանք իրականացրին, և ես հպարտանում եմ նրանցով և շնորհակալություն եմ հայտնում։
Հիշեցնեմ, որ 2020-ի հունվարի 1-ից ուսուցիչների աշխատավարձի նվազագույն չափը բարձրացվել է մինչև 108 հազար դրամ, իսկ 2019-ի սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը բարձրացել էր շուրջ 10%-ով»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։