Քիչ առաջ Մոկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Red Wings ավիաընկերության ինքնաթիռն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացրեց քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։
Չարտերային չվերթով Մոսկվայից Երևան է վերադառնում ՀՀ 220 քաղաքացի։
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն անձամբ է ճանապարհել ուղևորներին, իսկ նրանց, որոնք չկարողացան վերադառնալ այս չվերթով, վստահեցրել է, որ դեսպանատունն ամեն ինչ անում է նրանց վերադարձը նույնպես կազմակերպելու ուղղությամբ։
Դեսպանը նշել է, որ մինչև այդ հարցը կլուծվի, ՀՀ բոլոր քաղաքացիները կտեղավորվեն հյուրանոցներում։