Ոստիկանության համակարգում ներկա պահին կորոնավիրուսով վարակված 6 ծառայող կա, ևս 16–ը մեկուսացված են. տեղեկացրեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը` Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօրվա ասուլիսի ժամանակ:
«Ոստիկանները պրոֆիլակտիկ չեն թեստավորվում։ Թեստավորվում են միայն այն ոստիկանները, որոնք կարող են խնդիր ունենալ»,– նշեց նա:
Հիշեցնենք, որ վերջին մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվն ավելացել է 11–ով, իսկ ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 833 է։