Կորոնավիրուսի պատճառով Թուրքիան էլ է իրականացնում «մնա տանը» քաղաքականությունը, որը, սակայն, ուղեկցվում է բռնություններով: Ըստ թուրքական մամուլի՝ աճել են ընտանեկան բռնության դեպքերը: 2019 թ․ մարտին Ստամբուլում գրանցվել էր ընտանեկան բռնության 1.804 դեպք, իսկ 2020 թ․ նույն ամսին արձանագրվել է 2․493 դեպք: Այսինքն՝ բռնությունն աճել է մոտ 38․2 տոկոսով։ 2020 թվականի մարտին ամեն օր 80-81 բռնության դեպք է գրանցվել միայն Ստամբուլում: