«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Կայլ Ուոլքերը ներողություն է խնդրել երեկույթ կազմակերպելու համար ու երկրպագուներին կոչ է արել մնալ տանը և հարգել Միացյալ Թագավորության կառավարության արգելափակումների մասին որոշումը:
Բրիտանական The Sun-ը մանրամասներ էր հրապարակել, հանգստյան օրերին Ուոլքերի տանը կազմակերպված հավաքույթից: Նման միջոցառումները խախտում են Մեծ Բրիտանիայում գործող արգելափակումների մասին օրենքները:
Ուոքերը հավաքույթի մասին գրել է Twitter- ի միկրոբլոգում . «Չնայած այս ամենին, խնդրում եմ բոլորին մնալ տանը: Ես ուզում եմ հրապարակային ներողություն խնդրել անցյալ շաբաթվա համար, որն այսօր դարձել է մեծ պատմություն իմ անձնական կյանքում: Ես ուզում եմ ներողություն խնդրել նաև իմ ընտանիքից, ընկերներից, ֆուտբոլային ակումբից, համախոհներից և հանրությունից»: