Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հավանություն է տվել ոստիկանների գործողությանը, որոնք ծեծել էին կորոնավիրուսի պատճառով հանրապետությունում հաստատված մեկուսացման ռեժիմը խախտած տղամարդուն:
Արգուն քաղաքում ոստիկանները ծեծի են ենթարկել մի մարդու, որը տնից դուրս էր եկել առանց դիմակի: Ավելի ուշ բռնության ենթարկված տղամարդը, նրա եղբայրը և տեսանյութը պատրաստած մարդիկ հրապարակային ներողություն են խնդրել:
Կադիրովը խրախուսել է իրավապահի վարքագիծը՝ պատճառաբանելով, որ ավելի լավ է մեկին ծեծել, քան թե թաղել հազարավոր մարդկանց: Նա նույնիսկ պատրաստ է օրինախախտներին բանտ նստեցնել: