Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին, հատկապես պատվաստանյութերին դեմ անձանց՝ անտիվաքսերին, թե ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան պատճառ դառնալ, Ֆեյսբուքի էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը, և միլիոնավոր երեխաներ մահանում էին կարմրուկից...
Նույնն էր աշխարհը, երբ չկար բնական ծաղիկի պատվաստանյութը, և միլիոնավոր մարդիկ մահանում էին բնական ծաղիկից...
Նույնն էր աշխարհը, երբ չկար պոլիոմիելիտի պատվաստանյութը, և հարյուր հազարավոր երեխաներ և մեծահասակներ մահանում և հաշմանդամ էին դառնում պոլիոմիելիտից...
Նույնը կլինի աշխարհը, եթե չլինեն այս և շատ այլ պատվաստանյութեր, և մենք բոլորով չպատվաստվենք դրանցով...
Հ.Գ. սպասելով նոր՝ կյանք փրկող պատվաստանյութի...»,- գրել է նախարարը։